BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Իմ Հայաստան». մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը

«Իմ Հայաստան». մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը
30.01.2018 | 11:11

«Իմ Հայաստան» ծրագիրը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, հունվարի 29-ին մեկնարկեց մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը։ Այս կուրսը նախատեսված է զարգացնելու Գյումրու, Իջևանի, Դիլիջանի և Սիսիանի բնակիչների, հատկապես երիտասարդների զբոսավարության հմտությունները։ Դասընթացին կմասնակցեն մարզային 30 զբոսավարներ, ինչպես նաև թանգարանների և զբոսաշրջության ոլորտի 10 աշխատակիցներ, ովքեր համագործակցում են «Իմ Հայաստան» ծրագրի հետ։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Նա նշեց, որ դասընթացը յուրահատուկ և կենսական է մարզերում տուրիզմի զարգացման համար. «Հզորացնելով մարդկանց, հատկապես երիտասարդների` իրենց համայնքների զբոսավարներ ու մշակութային դեսպաններ դառնալու կարողությունները, մենք օգնում ենք նրանց խորը գիտելիքներ ձեռք բերել տեղի պատմության, մշակույթի և բնական ժառանգության մասին և օգտագործել դրանք այցելուների համար հետաքրքրաշարժ պատմություններ կերտելու համար: Ամենակարևորն այն է, որ դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն զբոսավարության, հաճախորդների սպասարկման, այցելուների հետ շփման և խմբերի ղեկավարման գործնական հմտություններ: Մենք ուրախ ենք փաստել, որ անցյալ տարվա մեր առաջին ուսումնական ծրագիրն օգնեց շրջանավարտներից ոմանց հիմնել իրենց սեփական բիզնեսը և այցելուներին պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություններ մատուցել», - ասաց նա:


Դասընթացը կազմակերպվել էր «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում․ հնգամյա ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի գործընկեր Սոլիմար ինթերնեշնլի զբոսավարության ոլորտի միջազգային մասնագետների, Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձառու դասախոսների և զբոսաշրջության կայուն զարգացման և մարքեթինգի հիմնարար մեթոդների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն կիրառելի գիտելիքներ՝ իրենց համայնքային պատմությունները յուրօրինակ ձևով մատուցելու այցելուներին։
«Իմ Հայաստան» ծրագիրը, հզորացնելով մարզային զբոսավարների գիտելիքները և տարածելով մարզային մշակութային ժառանգությունը, նպաստում է մարզերի տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Դասընթացի առաջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականին, որի ընթացքում վերապատրաստվել են Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից 31 զբոսավարներ։

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ